Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում.
Ապրիլի 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ, 13-ին, 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում.
Ապրիլի 13-ին, 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

