Ամենախոշոր բացթողումը Սևանա լիճ բաց թողնված 366 հազար մանրաձուկն է. Արամ Հարությունյան

Նախարար  Արամ Հարությունյանը, այսօր  ՀՀ բնպահպանության նախարարությունում տեղի ունեցած   մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով տարին,  առանձնացրեց 2012-ի  ձեռքբերումները  և  բացթողումները:

 Որպես ձեռբերում նախարարը նախ՝ առանձնացրեց  Արփի լիճ ազգային պարկի ձևավորումը և աշխատանքը, ապա՝ թունաքիմիկատների   լայնածավալ ուսումնասիրության աշխատանքները:  Նախարարը  ձեռքբերում է  համարում նաև  է 24  բնության հուշարձանների անձնագրավորման աշխատանքները, այդ թվում Թռչկանի ջրվեժի անձնագրավորումը:

«Ամենախոշոր  բացթողումը Սևանա լիճ  բաց թողնված 366 հազար   մանրաձուկն է»,- ավելացրեց նախարարը:

ՀՀ 2012  թվականի  պետական  բյուջեով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է  2088.5մլն. դրամ:

2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված աշխատանքների հիմնական նպատակն է եղել ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրների կատարման  ապահովումը:

2012 թվականին մշակվել են  3 օրենքների նախագծեր: Հաշվետու  ժամանակաշրջանում մշակվել են նաև ՀՀ կառավարության 34 որոշումների  նախագծեր, որոնցից ընդունվել է 21-ը, իսկ 13-ը համապատասխան ընթացքի մեջ են: Ինչպես նաև մշակվել և ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել են 6 իրավական ակտեր:

 Սևանա լճի հիմնախնդիրներ

Վերջին տաս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և  2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետևանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել:

Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք:

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում` 366.667 հազ. հատ մանրաձկան բացթողում Սևանա լիճ միջոցառման իրականացման շրջանակներում 2012թ. Սևանա լիճ է բաց թողնվել 200 000 հատ (3 և ավելի գրամ) ամառային իշխանի և 166 667 հատ (5 և ավելի գրամ) Գեղարքունու մանրաձուկ: ՀՀ պետբյուջեից Ծրագրի իրականացման համար ծախսվել է 59.9 մլն. դրամ:

<<Սևան>> ԱՊ-ում 2012թ.-ին հավաքագրվել է մոտ 190 մլն. դրամ վարձավճար՝ ինչը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 75.0 մլն. դրամով:

 «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում

<<Արփի լիճ>> ազգային պարկի կարողությունների զարգացում ծրագրի շրջանակներում  ավարտվել են այցելուների կենտրոնի և վարչական շենք-շինությունների շինարարական աշխատանքները և 2012թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել <<Արփի լիճ>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի վարչական շենքի և ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի համայնքում գտնվող այցելուների կենտրոնի, այդ թվում` <<Բնության պետական թանգարան>> ՊՈԱԿ-ի մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությունը: Ընթացքի մեջ են համայնքային զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ խմելու ջրի ցանցի վերականգնման, մեղվաբուծական ասոցիացիայի ստեղծման և էկոգյուղի կայացման աշխատանքները:

 Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործմանապահովում

ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում բացված թվով 34 հանձնարարագրերից30տնտեսվարող սուբյեկտ ենթարկվել է վարչական տույժի ընդհանուր 2,2 մլնդրամի չափով,այդ թվում 3 տնտեսվարողի ներկայացվել է ՀՀ բնապահպանական  օրենսդրության խախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ 13,3 մլն. դրամի չափով

- Իրականացվել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ և նկատվում են ստորերկրյա ջրերի պաշարների սպառում ու որակի փոփոխություն:

ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրին, որի շրջանակներում սկսվել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման նախապատրաստական մասը:

Բնապահպանական միջոցառումներ

 Կենսառեսուրսների պահպանության և կառավարման բնագավառ

1) Տրամադրվել են`

Ա. ՍԻԹԵՍ-ով կարգավորման ենթակա վայրի կենդանիների արտահանման և վերարտահանման թվով 1188 թույլտվություններ (հավաստագրեր), այդ թվում.

- Ձկների համար` թվով 1159 թույլտվություն` տրված ընդհանուր թվով 1306.6 տ ապրանքային թառափազգիների համար.

Բ. Բույսերի արտահանման և ներմուծման 5 թույլտվություններ.

Գ. ՀՀ-ում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման 47 պայմանագիր. այդ թվում` 1809.8 տ խեցգետնի համար:

Դ. ՀՀ տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) օգտագործման 60 պայմանագիր:

Ե. ՀՀ տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու 1 թույլտվություն` թվով 14 կենդանիների տեսակների համար:

2) Հատուկ պահպանվող տարածքներ`

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հաստատվել է <<Թռչկան>> ջրվեժ>> բնության հուշարձանի անձնագիրը,

  • <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են 6 հա անտառի տնկման աշխատանքներ,
  • <<Արևիկ>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են 20 հա անտառվերականգնման աշխատանքներ,
  • <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի տարածքում զգալիորեն ավելացել է խոշոր կաթնասունների պոպուլացիան,

3) <<Զիկատար>> բնապահպանական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից ճշտվել և քարտեզագրվել են թվով 24 բնության հուշարձանների պահպանական գոտիները, պատրաստվել են հուշարձանների անձնագրերի նախնական տարբերակները:

4) Գազաֆիկացվել է <<Հայաստանի բնության պետական թանգարան>> ՊՈԱԿ-ի շենքը:

2012 թվականի ընթացքում`

- ուսումնասիրվել են 350 ջրօգտագործման թույլտվության հայտեր, տրվել են 192 ջրօգտագործման թույլտվություններ (ՋԹ), որից` 41 ֆիզիկական և 151 իրավաբանական անձանց, համապատասխանաբար 41.0000 դրամ և 1.510.000 դրամ պետական տուրքի գանձմամբ:

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառ

 2012թ. ընթացքում նախարարություն է ներկայացվել 115 Սահմանված թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ, որից 114-ը էլեկտրոնային տարբերակով. 114-ին տրվել է արտանետման թույլտվություն, իսկ 1-ը  մերժվել է:

 Ընդերքի և հողերի պահպանության բնագավառ

Ապահովվել է թվով 81 հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցումը, որոնցից 8-ի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն` հիմք ընդունելով ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության պահանջները:

 Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բնագավառ

Թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրի ստեղծման շրջանակներում ուսումնասիրվել են թափոնների գոյացման 20 օբյեկտ և 15 հեռացման վայր: Սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների բազան համալրվել է 20 նորագույն տեխնոլոգիաների նկարագրությամբ:

65 իրավաբանական անձանց ներկայացրած 263 վտանգավոր թափոնների անձնագրերիհամաձայնեցման գործընթացը,

- թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների 2նախագծերի հաստատումը,

- վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման 35 թույլտվություներիտրամադրումը, – թափոններ գոյացնող, օգտահանող և տեղադրող օբյեկտների ռեեստրային գրանցման գրանցամատյանում 11 ձեռնարկությունների գրանցումը:

70 իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծանուցվել է իրենց գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոնների անձնագրավորման անհրաժեշտության մասին:

 

Շրջակա միջավայրի վրա ներգործության պետական մոնիթորինգի բնագավառ

Հայաստանում գործում են 9 ավտոմատ կայաններ, որոնցում տեղադրված են 27 ավտոմատ անալիզատորներ:

2012թ. դեկտեմբեր ամսից Ալավերդի քաղաքի Մադան արվարձանում գործարկվում է օդի նմուշառման ևս 1 ստացիոնար դիտակետ: 2012 թվականին ընդլայնվել է օդի որակի պասիվ նմուշառման դիտացանցը Ալավերդի քաղաքի շրջակայքում:

Մակերևութային ջրերի մոնիտորիգային աշխատանքների բնագավառ

- հանրապետության 39 գետերի, Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան լճի և Սևանա լճի 130 դիտակետերում: Պետական պատվերով վերցվել է ջրի 1721փորձանմուշ, որոշվել է որակի 50000-ից ավել  ցուցանիշ` նախատեսված  40000-ի փոխարեն.

- շարունակվել է Արաքս գետի ջրերի որակի հայ-իրանական համատեղ մոնիթորինգի իրականացումը Արաքս գետի հայկական և իրանական ափերում` յուրաքանչյուր կողմում 5-ական դիտակետից.

- ԵՄ Քուռ III ծրագրի շրջանակներում և պետպատվերի շրջանակներում` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հետ համատեղ, իրականացվել է Արփա, Դեբեդ և Հրազդան գետերի ավազանների ջրակենսաբանական և ջրամորֆոլոգիական որակի մոնիթորինգ.

- սկսվել են ջրերի որակի կենսաբանական 2 բնութագրիչների` ֆիտոպլանկտոնի և մակրոանողնաշարավորների համույթների մոնիթորինգի իրականացման աշխատանքները.

- ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի շրջանակներում ընթացիկ տարում առաջին անգամ կատարվել է առաջնային օրգանական 24 աղտոտիչների մոնիթորինգ:

 Բնապահպանական պետական փորձաքննության բնագավառ

2012թ. ընթացքում սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 127 նախատեսվող գործունեությունների փաստաթղթեր և ծրագրեր, որոնցից 92-ը ստացել է դրական եզրակացություն, 1-ը` բացասական, իսկ 44-ը գտնվում է ընթացքի մեջ:

Տեսչական վերահսկողական աշխատանքներ

1) Բնապահպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել վճարների և ոչ հարկային եկամուտների գծով բյուջետային մուտքերի կատարմանը, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով մուտքերի ապահովմանը նպատակաուղղված այդ վճարների վճարման օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման և վերահսկման գործընթացը:

<<Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին>> ՀՀ օրենքին համապատասխան 2012թ. 9 ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարություն հաշվետվություն են ներկայացրել 3414 տնտեսվարող սուբյեկտ,  2011թ-ի` 3369-ի դիմաց:

    -  Նախարարության պատասխանատվության տակ գտնվող բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով 2012 թվականի փաստացի մուտքերը ըստ տարեկան ամփոփիչ տվյալների կազմել է ավելի քան 868.9 մլն.դրամ:

2012թ դեկտեմբերի 7-ի դրությամբ Բնապահպանական պետական տեսչություն կողմից իրականացվել են ստուգումներ` 122 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ 34 կազմակերպություններում ստուգումներն ընթացքի մեջ են կամ գտնվում են արդյունքների ամփոփման փուլում:

Իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 717 խախտում: 2012թ ընթացքում տրվել է պարտադիր կատարման 62 հանձնարարական, հարկային մարմիններ է ուղարկվել 18 գործ:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ Պետ. բյուջե  է մուտքագրվել  89.3մլն.դրամ:

Միջազգային համագործակցություն

  Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն 2012-2013 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում ստորագրվել է «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի պայմանագիրը: Ծրագրի բյուջեն 1 մլն. Եվրո է: Ծրագրի մեկնարկումը նախատեսվում է 2013 թվականի հունվարի 12-ին, իսկ մեկնարկային աշխատաժողովը` 2013թ. փետրվարի 4-5-ը:

- ԵՄ աջակցությամբ շարունակվում են իրականացվել 5 տարածաշրջանային ծրագրեր` գետավազանների շրջակա միջավայրի պահպանության և անդրսահմանային կառավարման, մթնոլորտային օդի մոնիթորինգի և թափոնների կառավարման ուղղությամբ:

- Եվրոպական Հարևանության Քաղաքականության Գործողությունների Ծրագրի (ԵՀՔ ԳԾ) շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվել բնապահպանության ոլորտի համագործակցության ուղղությունների զարգացման 2 Տայեքս ծրագրային հայտեր:

- ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման շրջանակներում 2012թ. ծավալվել է ՀՀ և ԵՄ միջև «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու» (ԽՀԱԱԳ) բանակցային գործընթացը, որի ուղղություններից մեկի` «Առևտուր ու կայուն զարգացում» տեքստի վերաբերյալ բանակցությունների համակարգողն է հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նշված տեքստի վերաբերյալ բանակցությունների ընթացքում, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, առաջարկվել է Հայաստանի համար առևտրի և տեխնոլոգիաների փոխանակմանը նպաստող  հատուկ պայմանների ստեղծում: 2012թ. կայացել է բանակցությունների 3-րդ փուլը: Բանակցությունները շարունակվում են:

2010թ. մայիսի 6-ի թիվ 322-Ն ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով: Հանձնաժողովի հերթական նիստը կայացել է 06.11.2012թ.-ին, որի նպատակն էր` ԳԷՀ-5-ի շրջանակներում Ռիո կոնվենցիաներով և STAR-ով ներկայացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հաղորդումը և 2012թ. նոյեմբերի 12-ից 16-ը Վաշինգտոնում (ԱՄՆ) կայանալիք <<Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի>> խորհրդի հերթական 43-րդ հանդիպմանը Հայաստանի պատվիրակության համար ԳԷՀ-ի հետ կապված հարցադրումների հստակեցումը:

ՀՀ բնապահպանության նախարարը, որպես Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի /ԳԷՀ/ ազգային համակարգող, 2012թ. նոյեմբերին մասնակցել է ԳԷՀ–ի խորհրդի նիստին /ԱՄՆ/: Հանդիպման ժամանակ ՀՀ պատվիրակության կողմից բարձրացված բոլոր հարցերի լուծման համար ԳԷՀ-ի գործադիր տնօրենը հայտնել է իր աջակցության պատրաստակամությունը: Հայաստանը գնահատվել է որպես ԳԷՀ-ի հուսալի գործընկեր:

- <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների հարցերի լուծում>> ծրագրային առաջարկով ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ, որպես իրականացնող կազմակերպություն, դիմել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին /GEF/՝ ֆինանսավորում ստանալու համար, որը հաստատվել է 4,7 մլն ԱՄՆ դոլարդրամաշնորհ: Ծրագրի նախապատրաստման փուլի համար հատկացվել է 140.000 ԱՄՆ դոլարդրամաշնորհ՝ լայնածավալ ծրագրի գործողությունները հիմնավորելու և ծրագրային առաջարկը ԳԷՀ-ի ձևաչափին համապատասխանեցնելու համար:

Բնապահպանության ոլորտում միջազգային կապերի ու համագործակցության ընդլայնմանը մեծապես նպաստել են ՀՀ բնապահպանության նախարարի հանդիպումներն օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջկառավարական Ֆինանսական և Տեխնիկական համագործակցության համաձայնագրերի շրջանակներում տարվող բանակցությունները, մասնավորապես, ԳԴՀ Տնտեսական Զարգացման և Համագործակցության նախարարության /BMZ/, Գերմանական Զարգացման Բանկի /KfW/, Բնության Համաշխարհային Հիմնադրամի /WWF/ և Միջազգային Պահպանության /CI/ կազմակերպության հետ միասին Ֆրանկֆուրտ քաղաքում հիմնադրված 2012 թվականի ԿԲՀ ծրագրերը և դրանց շրջանակներում իրականացվող գործարքները, որոնք ճանաչվել են բարեգործական:

Այդպիսի ծրագրերից են.

- <<Կովկասյան Բնության Հատուկ Պահպանվող Տարածքների Հիմնադրամ>>-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև 2010-2011թթ. կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում 2012թ.-ին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել <Խոսրովի անտառ> պետական արգելոց, <<Դիլիջան ազգային պարկ>>,  <Շիկահող> պետական արգելոց, <Արևիկ> ազգային պարկ>>, <<Արփի լիճ>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ներին` կառավարման պլանի մշակմանը:

- Մինչև 2013թվականի դեկտեմբերի 31-ը երկարացվել են KfW աջակցությամբ իրականացվող <<Հայաստանի Ջավախքի /Աշոցքի/ տարածաշրջանում պահպանվող տարածքների (<<Արփի լիճ>> ազգային պարկի) ստեղծում>> ծրագրի ժամկետները:

-  Բանակցություններ են վարվել Գերմանական Զարգացման Բանկի /KfW/ հետ <<Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության>> ծրագրի իրականացման ուղղությամբ /ծրագրի արժեքը` 8,25 մլնեվրո, տևողությունը` 5 տարի/, որի մեկնարկը նախատեսվում է 2013 թվականին:

- ԳԴՀ շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության տեխնիկական օժանդակությամբ մշակվում է <<Էկոլոգիական քաղաքա­կա­նու­­­թյան մասին>> ՀՀ օրենքի նա­­խագիծը: Ս.թ. հունիսից գերմանական փորձագետների և նրանց կողմից վարձված 3 ազգային անկախ փորձագետների կողմից, ըստ գլուխների, կատարվել են ՀՀ բնապահպանական օրենսդրության վերլուծություն և կազմվել են համապատասխան առաջարկություններ:

 Հասարակայնության հետ կապերի բնագավառ

 - 2012թ-ի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությանը դիմել են 115 հասարարականկազմակերպություն, 55 գրությամբ դիմել են Օրհուս կենտրոններըստացվել է 36 բողոքդիմում,

և Թեժ գծով ստացվել  է 54 ահազանգԸնդամենը` 260:

- 2012թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կատարվել են ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի կատարելագործման աշխատանքներ: Նախագծվել և ներդրվել է կայքի նոր տարբերակը: Դրա հիմնական առավելությունն այն է, որ հնարավորութուն է տալիս պահպանել մեծ ծավալի տեղեկատվություն տվյալների շտեմարաններում, որոնք չեն ծանրաբեռնում կայքը, ինչով ապահովվում է տեղեկատվության արագ հասանելիությունը համաշխարհային ինտերնետ ցանցից, ինչպես նաև ստեղծվում է հնարավորություն, նույնիսկ ոչ հզոր համակարգիչներով կայքից օգտվելու համար:

2012թ-ի հունիսի 5-ին /Բնապահպանի օրը/ ՙՙՀայաստանի բնության պետական թանգարան՚՚ ՊՈԱԿ-ում, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական նոր կայքի շնորհանդեսը:

Այսօր կայքը ներառում է մեծ ծավալի տեղեկատվություն՝ ներդրվել է էլեկտրոնային կառավարում ծառայությունը: Գործում է արտանետումների նորմավորման նախագծերի էլեկտրոնյին ներկայացման և ՍԹԱ թույլտվությունների ստացման հնարավորությունը, նախապատրաստվում է նաև ջրօգտագործման թույլտվության հայտի էլեկտրոնային տարբերակով ներկայացումը:

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կաքում, շահագրգիռ հասարակական կազմակերպություններից դիտողություններ և առաջարկութուններ ստանալու ակնկալիքով, տեղադրվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը /2012թ. Կայքում տեղադրվել է 177 իրավական ակտի նախագիծ/:

Կայքի միջոցով տրվել է նախարարության կատարված աշխատանքների /հաշվետվություններ, նորություններ…/, տեսչական գործունեության, շրջակա միջավայրի իրավիճակի մասին տեղեկատվություն:

Հայտարարություններ բաժնում տեղադրվել են հասարակական լսումների /թվով 96/ և թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների վերաբերյալ հայտարարություններ:

Կայքի նյութերը, համաձայն ընդունված կարգի, ներկայացվում են նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով: Կայքի տեղեկատվությունը, համաձայն ընդունված պարբերականության, մշտապես թարմացվում է:

– ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի աշխատողներից 6-ն ունեն դոկտորի գիտական աստիճան, 32-ը գիտությունների թեկնածու են, աշխատակիցների մի մասը դասավանդում են Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

- Վիճակագրական տվյալների համաձայն նախարարության անձնակազմում 30% կազմում են երիտասարդ կադրերը:

Econews.am
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում