Աշխարհի երկրորդ ամենաաղտոտված քաղաքը սկսում է օգտագործել մետրոբուսներ
Մոնղոլիան հայտնի է իր անապատներով, ինչպես նաև բնակչության քիչ թվով: Սակայն, ինչպես նշում է Աշխարհի առողջապահության կազմակերպությունը, Մոնղոլիայի մայրաքաղաքը` Ուլան Բատորը, համարվում է երկրորդ ամենաաղտոտված քաղաքը: Այն իր տնտեսական իրավիճակը բարելավում է ածուխի քանակի բարձրացմամբ: Այս մասին հայտնում է Ozemle.net կայքը:
Տնտեսական իրավիճակի բարելավման ապացույցը մասնավոր տրանսպորտի մեծ քանակությունն է, որը խցանումներ է առաջացնում, ինչպես նաև բարձրացնում արտանետումների քանակը: Այս խնդիրը լուծելու համար, երկրի իշխանությունը որոշել է 200 միլիոն դոլար ներդնել BRT համակարգի (Bus Rapid TRansport, որոնց նաև անվանում են մետրոբուսներ) կառուցման համար: Կառուցման առաջին փուլը կսկսվի 2013 թվականի գարնանը:
Econews.am