Այսօր կատուների համաշխարհային օրն է: Հետևաբար նաև կատուների ամենահայտնի ցեսատեսակի` Վանա կատուների օրն է:
Հայտնի է, որ Վանա կատուները է առաջացել են Արևմտյան Հայաստանի Վանա լճի շրջակա տարածքում: Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, ներառյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ Թուրքական Անգորա, Թուրքաքան Վան և Անատոլի , գենետիկորեն պատկանում են միևնույն խմբի և հանդիսանում են հնագույն ընտելացված կատուների ժառանգներ։
Մինչև 20-րդ դարի սկիզբը կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու» այսինքն՝ Վանի կամ Վանա լճի կատուներ։ Եվրոպայում 16-րդ դարում հայտնվել են այս ցեստեսակի կատուները: Նրանց բերել են խաչակիրները Բյուզանդական Անկիրայից (ներկայիս` ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա):
Վանա կատուները կատվազգիներից միակն են են, որ շատ են սիրում ջիր հետ շփումը: Նրանք նաեւ ունեն բնավորության հատուկ գծեր` շատ հավատարիմ են, մարդամոտ, խելացի, որոշումներ կայացնող եւ իհարկե, հարգալից:
Կատվի այս տեսակը Կարմիր գրքում էլ է գրանցված՝ որպես վերացող:
Բավական երկար ժամանակ Վանա կատուների վաճառքը հայերին Թուրքիայում արգելված է եղել: Սակայն սկսած 1993 թվականից Հայաստանում հիմնվել են Վանա կատուների տարբեր բուծարաններ: Այժմ Հայաստանում կան ավելի քան 100 մաքրացեղ Վանա կատուներ:
econews.am