Մսի փոխարեն ավելի օգտակար է միջատների օգտագործումը սննդի մեջ.հետազոտություն

ՄԱԿ-ի ենթակայության տակ գործող գյուղատնտեսական կազմակերպությունը հետազոտություններ է անցկացրել և պարզել է, որ մսի փոխարեն ավելի օգտակար կլինի օգտագործել միջատներ,  հայտնում է bigpicture.ru կայքը:

Բանն այն է, որ  նրանց համոզմամբ`  մորեխների, ծղրիդների և մյուս միջատների մեջ ավելի շատ սպիտակուց  է  պարունակվում, քան խոզի մսի մեջ:  Բացի այդ, միջատների բազմացման համար ավելի քիչ ֆինանսներ և տարածք է հարկավոր:

Փորձագետները  նշում են, որ 1400 տեսակի միջատներ կարելի է ուտել:  Բացի այդ 36 աֆրիկյան, 29 ասիական և 23 Հյուսիսային և Հարավային Ամերիկայի պետություններումբնակիչներն ուտում են  միջատներ: Մի քանի երկրներում այն դելիկատես է  համարվում, իսկ մի քանիսում այն պարզապես ամենօրյա ուտելիք է:

[nggallery id=133]

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում