Ամազոնի անտառներում սկսել են հաշվել ծառերը` անտառահատումները կանխելու համար

Բրազիլիայի իշխանությունները  ցանկություն են  հայտնել  դասակարգել Ամազոնի տրոպիկական անտառների ծառերը, գրում է ozemle.net կայքը:

Այս հետազոտությունը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել անտառների վիճակի մասին:

Նախատեվում է միմյանցից 20 կիլոմետր հեռավարության վրա տեղադրել 20 հազար բազային կայաններ ամբողջ երկրում: Կայաններում աշխատելու են կամավորներ, ովքեր ոչ միայն հաշվելու են ծառերը, այլև նշելու են դրանց տարիքը, տեսակը, երկարությունը և այլ հատկանիշներ:

Հարկ է նշել, որ նմանատիպ հետազոտություն Բրազիլիայում կատարվել է 70-ական թվականներին, և այն տևել է մոտավորապես տասը տարի:

Նախատեսվում է, որ այս հետազոտությունը կտևի 4 տարի, իսկ հետազոտության արդյունքները կհրապարակվեն միայն 5-րդ տարում:

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում