Անտարկտիդայի սառցաբեկորները շարունակում են հալչել
Եթե ինչ-որ մեկը դեռ կասկածներ ուներ գլոբալ տաքացման և դրա սարսափելի հետևանքների մասին, ապա նայելով արբայնակից արված այս նկարները` ձեր կասկածները վերջնականապես կփարատվեն: Envisat արբայնակը, վերջին 10 տարիների ընթացքում “հետևում է” Անտարկտիդայի սառցադաշտերին: Այս վերջին նկարները ցույց են տալիս մարդու գործունեության հետևանքները բևեռային սառցադաշտերի վրա: Եթե Արկտիկայի և Անտարկտիդայի սառցադաշտերը շարունակեն հալչել այսպիսի արագությամբ, ապա "ահեղ դատաստանի օրը", որը հայտնի է միայն հոլիվուդյան ֆիլմերում, սարերի ետևում չէ:
"Լարսեն" կոչվող սառցաբեկորը կազմված է երեք տարբեր սառցաբեկորներից, որոնք տարածվում են հյուսիսից դեպի հարավ Անտարկտիդայի արևելյան հատվածում: Ամենափոքր բեկորը` Լարսեն A-ն, սկսել է հալչել դեռևս 1995-ից: Լարսեն C-ն դեռևս կայուն վիճակում է գտնվում: Սակայն Լարսեն B-ն, որին Envisat արբայնակը հետևում է 2002-ից, գնալով փոքրանում է և հալչում: Սառցե բեկորը, որը ձգվում էր 11 512 կմ հեռավորության վրա, այժմ զբաղեցնում է ընդամենը 3463 կմ: Եվ շարունակում է փոքրանալ…
Գիտնականները պնդում են, որ առաջիկա 50 տարիների ընթացքում Անտարկտիդան տաքացել է 2,5 աստիճան ցելսիուսով: Այս ցուցանիշը գերազանցում է Երկիր մոլորակի որևէ այլ հատվածի տաքացման աստիճանին: Նկարները ցույց են տալիս, որ բևեռային հատվածները մոլորակի ամենազգայուն և խոցելի հատվածներն են:
Envisat արբայնակը ուղեծրում կմնա մինչ 2013-ը, որից հետո աշխատանքը կշարունակի այլ արբայնակ:
Աղբյուրը` ozemle.net
