Աշխարհի 10 ամենամեծ ոսկու հանքերը

  Տարբեր կարծիքներ կան այն մասին, թե որ հանքը պետք է լինի առաջին տեղում: Որոշ խորհրդատուներ ասում են, որ արտադրությամբ աշխարհի ամենամեծ հանքը Մուրուանտաու ոսկու հանքն է, որը գտնվում է Ուզբեկստանում, մինչ մեծամասնությունը պնդում է, որ աշխարհի ամենամեծ ոսկու հանքը Ինդոնեզիայի Գրասբերգ հանքավայրն է: Բացի այդ, տարակարծություններ կան այն մասին, թե որքան են նրանք արտադրում: Երբեմն դժվար է լինում ստանալ տարեկան արտադրության թիվը: Մեկ այլ խնդիր է այն, որ հանքերի արտադրության տվյալները ստանդարտեցված չեն: Բացի հանքարդունաբերական ընկերությունների կազմած արձանագրություններից, կան նաև այլ եղնականեր ստանալու ոսկու հանքերի արտադրության տվյալները: Դրանք են ` “Raw Materials Group” ընկերությունը, որը գտնվում է Շվեդիայի Սոլնա քաղաքում, Նոր Շոտլանդիայի Հալիֆակս քաղաքում գտնվող “Canada's Metals Economics Group” ընկերությունը,  և “Intierra Resource Intelligence”-ը ,որը գտնվում է Ավստրալիայի Պերթ քաղաքում: Հետևյալ ցուցակը կազմված է հիմնվելով վերը նշված աղբյուրների տվյալների վրա: Գրասբերգի ոսկու հանք (Grasberg Gold Mine) Այս հանքը գտնվում է Ինդոնեզիայի Պապուա նահանգում: Համաձայն “Rio Tinto Plc” ամենամյա արձանագրության,  այս հանքը արտադրում է 2.025.000 ունցիա ոսկի: Բացի ոսկուց, այստեղ արտադրվում է նաև պղինձ և արծաթ: Մուրունտաու ոսկու հանք (Muruntau Gold Mine) Այս հանքը գտնվում է Ուզբեկստանի մայրաքաղաքից 250 մղոն արևմուտք: Ասում են, որ այն 2009 թվականին արտադրել է մոտավորապես 1.800.000 ունցիա ոսկի: Կարլին- Նեվադա համալիր (Carlin-Nevada Complex) Այս հանքավայրը գտնվում է ԱՄՆ-ի Նեվադա նահանգում: 2009 թվականին արտադրել է 1. 735 միլիոն ունցիա ոսկի: Այստեղ կատարվում են և՛ բաց, և՛ ստորգետնյա աշխատանքներ: Յանակոչա ոսկու հանք (Yanacocha Gold Mine) Այս հանքը գտնվում է Պերույի հյուսիսիային մասում: Այն համարվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ ոսկու հանքը: 2009 թվականին արտադրել է 1. 46 միլիոն ունցիա ոսկի: Գոլդստրայք ոսկու հանք (Goldstrike (Betze Post) Gold Mine) Այս հանքը գտնվում է Էլկո շրջանի հյուսիսարևմտյան մասում: 2009 թվականին արտադրել է 1. 24 միլիոն ունցիա ոսկի: Կորտեզ ոսկու հանք (Cortez Gold Mine) Այս հանքը գտնվում է Էլկո շրջանի հարավարևմտյան մասում: 2009 թվականին արտադրել է 1. 14 միլիոն ունցիա ոսկի: Վելադերո ոսկու հանք ( Veladero Gold Mine) Այս հանքը գտնվում է Արգենտինայում: Անցած տարի այն արտադրել է 1.12 միլոն ունցիա ոսկի: Լագունաս Նորտ ոսկու հանք (Lagunas Norte Gold Mine) Այս հանքը գտնվում է Պերույի հյուսիս-կենտրոնական մասում: Արտադրել է 808.000 ունցիա ոսկի: Լիհիր ոսկու հանք ( Lihir Gold Mine) Այս հանքը գտնվում է Պապուա Նոր Գվինեայում: Արտադրել է 790. 974 ունցիա ոսկի: Կալգուրլի ոսկու հանք (Super Pit/Kalgoorlie) Հանքը գտնվում է Արևմտյան Ավստրալիայում: Արտադրել է 788. 000 ունցիա ոսկի: Աղբյուրը` ibtimes.com econews.am
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում