«Գիտնականները մարտի դաշտում են, ու մեր ուսերին մեծ բեռ կա»․ երիտասարդ գիտնական

ԳԻՏՆԱԿԱՆԸ/Հովհաննես Ասատրյան – ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Ինչպիսի՞ն է նա՝ գիտնականը․ հաղորդաշարը պատմում է Հայաստանի գիտության ոլորտում աշխատող երիտասարդ (և ոչ միայն) գիտնականների մասին, նրանց ձեռքբերումների, ոգեշնչման և վախերի։ 

«Գիտությամբ հնարավոր է ապրել նորմալ, բարեկեցիկ կյանքով, միջին կենսամակարդակով, բայց դժվար է, որովհետև հնարավորությունները քիչ են, սահմանափակ են և ոչ միշտ են հասանելի»,- ասում է երիտասարդ գիտաշխատող Հովհաննես Ասատրյանը,- «Կարծում եմ և՛ ես, և՛ մյուս բոլոր երիտասարդ գիտաշխատողներն այդ ապագայի անորոշության ու վախի զգացումն ունենք։ Մտավախությունները միշտ կան, բայց դա պետք է լինի իրատեսական, այսինքն չլինի չափազանցված ու բացասական ֆոնի վրա»։ 

Հաղորդաշարի ընթացքում․

- Գիտությունը՝ ճակատագիր,
- «Սոված գիտնական» եզրույթի մասին,
- Գիտություն-արվեստ․ գիտնականի ոգեշնչման աղբյուրը,
- Վառ կերպարով և ոճային գիտնական,
- Ինչ է անում Ինստիտուտը և ինչու է այն հարկավոր,
- Ապագայի վախեր․ գիտության մեջ և գիտությունից դուրս 

Ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում