Սպասվում է քամու ուժգնացում․ 5 օրվա եղանակի կանխատեսում

 

Ուշադրություն․ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ 

Երևան քաղաքում՝ օգոստոսի 09-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 09-ի ցերեկը, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-14-ին մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 13-14-ին 4-5 աստիճանով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում