Ազատի ջրամբարի շուրջը կամաց կամաց վերածվում է ավտոբուսների գերեզմանոցի (տեսանյութ)

Renderforest հիմնադիր Նարեկ Սաֆարյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Այսօր որոշեցինք ճամփորդել Հայաստանի ոչ պակաս գեղեցիկ վայրերից մեկի շուրջ՝ վարելով դեպի Ազատի ջրամբար: Սարսափելի էր տեսնել, որ այս ջրամբարի շուրջը կամաց կամաց վերածվում է ավտոբուսների գերեզմանոցի»:

Վերջինս նաև կոչ է անում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրելով՝ «մի թողեք, որ այս վայրը վերածվի աղբանոցի»:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեին և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերջինս առաջարկել է եմ զարգացնել այս տարածքը և օգտագործել զբոսաշրջային պոտենցիալը՝ զբոսաշրջիկների համար տարածքում դիտակետեր և ավտոկայանատեղի կառուցելով:

Ավելի ուշ գրառմանն արձագանքել է Կարեն Ասատրյան անունով օգտատերը՝ գրելով․ «Ճիշտն ասած սա իմ տարածքն է ու իսկապես սա պիտի դառնա գեղեցիկ ձևավորված տուն անիվների վրա, տնկվեն ծառեր և այլն, ասեմ նաև որ լճի ափին արգելված է որևե շինարարություն, ես ինքս բնապահպան եմ ու ուզում ենք որ այս տեղը նաև բնապահպանական դեր խաղա»։ 

Արձագանքել է նաև ՇՄ նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը՝ գրելով․ «Հարգելի ընկերներ, շնորհակալություն ահազանգի համար, Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան ընթացք կտա դրան և լրացուցիչ կտեղեկացնենք այդ մասին»։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում