Մայիսին Կենդանաբանական այգում Գերդային էֆթանազիայի են ենթարկել

Երևանի կենդանաբանական այգում Գերդա անունով վագրին այս տարվա մայիս ամսին էֆթանազիայի են ենթարկել։ 

Մայիսի 14-ին կայացած Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նիստի ընթացքում հայտարարվել է, որ 21 տարեկան ամուրյան վագրի առողջական վիճակով պայմանավորված միաձայն որոշում է ընդունվել կենդանու տառապանքները դադարեցնելու նպատակով քնեցնել նրան՝ հիմնվելով կենդանաբուժական խորհրդակցության վերջնական եզրակացության վրա։

Հայտարարությունից հետո, սակայն, Երևանի կենդանաբանական այգին չի հայտնել որևէ տեղեկություն կենդանուն էֆթանազիայի ենթարկելու վերաբերյալ։ Միայն հունիս ամսին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ վագրը ենթարկվել է էֆթանազիայի, հիմնավորումը՝ քրոնիկ երիկամային անբավարարություն։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում