Շրջակա միջավայրի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Ներկայացնելով Տիգրան Գաբրիելյանին, նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պետական համակարգում նրա երկարարմյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն նախարարության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար, պարոն Գաբրիելյանը խոստացել է կարճ ժամանակում ծանոթանալ աշխատակազմի և ոլորտներում իրականացվող ծրագրերի հետ և պատրաստակամություն է հայտնել իր փորձը ծառայեցնել շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումների կյանքի կոչմանը։

Տիգրան Գաբրիելյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման, Ջրային ռեսուրսների կառավարման, Կենսառեսուրսների կառավարման վարչությունների, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքները։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Աննա Մազմանյանը հրաժարական էր տվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից՝ գրելով․ «Բայց ես նաև կարծում եմ, որ իմ կարգավիճակով, փորձով և բարոյական արժեքներով ես կարող եմ ընտրել, թե ով կարող է ինձ ղեկավարել, իսկ ով՝ ոչ»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում