Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, մինչև անգամ՝ թաց ձյուն
Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։
Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։
Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վ և ավելի։
Երևան քաղաքում՝ մայիսի 20-ին կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` մայիսի 20-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը` Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։ Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մայիսի 20-ին 20-25մ/վրկ, մայիսի 23-25-ին՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 21-ի ցերեկը , 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: