Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 03-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 01-ին, 02-ի գիշերը, 04-05-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 02-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` sեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 01-ին, 02-ի գիշերը, 04-05-ին շրջանների զգալի մասում սպասվում, հոկտեմբերի 02-ի ցերեկը, 03-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում