Որքան տարածք է այրվել «Արևիք» ազգային պարկի տարածքում (տեսանյութ)

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում 2021 թվականի սեպտեմբերի 15-ին բռնկված հրդեհը մարվել է սեպտեմբերի 28-ին: 

Հրդեհաշիջման աշխատանքներին՝ սկսած սեպտեմբերի 15-ից, յուրաքանչյուր օր ավելի քան 100 փրկարար ծառայող է մասնակցել:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և Մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի սեպտեմբերի 25-ի գրանցված տվյալների համաձայն, բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 713 հա տարածք:

ՇՄ նախարարությունը շուրջօրյա հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ընթացքում դրսևորած նվիրումի և ջանքի համար շնորհակալություն է հայտնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին` ի դեմս «Արևիք» մասնաճյուղի աշխատակիցների և տնօրենի:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում