Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի տեսություն

Երևան քաղաքում՝ հուլիսի 29-ին՝ երեկոյան ժամերին, 31-ին, օգոստոսի 01-02-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Հուլիսի 30-ին, օգոստոսի 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում` հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 03-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 01-02-ին՝ շրջանների զգալի մասում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում