Ե՞րբ սպասել անձրևի․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն․ Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևան քաղաքում՝ հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։