Լոռու մարզի Ուռուտ գյուղը ոչ ասեց հանքերին

«Լոռու մարզի Ուռուտ գյուղը ոչ ասեց հանքերին»,– այս մասին այսօր հայտնել է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը։ 

Նշենք, որ խոսքը գնում է Լոռու մարզի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներին, որը նախաձեռնել էր «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն:

Արձանագրությամբ ասվում է․ «․․․մայիսի 14-ի ժամը 12:00-ին կայանալիք հանրային լսումը չկայացավ»։ 

2015 թ․ -ին «ԷՔՈՒԻՎԵՍՏ ԱԼԼԻԱՆՍ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ» ՍՊԸ-ին տրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասի (բազմամետաղ) երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը, որի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում