Ձկնորսություն՝ Ախուրյանի ջրամբարում

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է Ախուրյանի ջրամբարում արդյունագործական նպատակներով ձկնորսություն իրականացնելու դիմում-հայտերի ընդունում։ 

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների, Շիրակի մարզի Ախուրյանի ջրամբարում իրականացվել է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ:

Հաշվառման արդյունքում Ախուրյանի ջրամբարում արձանագրվել են հետևյալ ձկնատեսակների արդյունագործական պաշարներ՝ կարաս, կողակ, ծածան, փեփուղ, մանրաթեփուղ, լոքո, ենթաբերան, խեցգետին:

Նշված կենդանատեսակների բնօգտագործման վճարները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածով։

Շիրակի մարզի Ախուրյանի ջրամբարում արդյունագործական նպատակներով ձկնորսություն իրականացնել ցանկացողները մինչև ս.թ. մայիսի 14-ը ներառյալ, պայմանագիր կնքելու մասին լրացված դիմում-հայտերը կարող են ներկայացնել շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին` [email protected]:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում