Ահազանգ․ «Հիմա ինչպե՞ս չասես՝ SOS Ախթալա․․․» (ֆոտո)

Օրերս «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն ահազանգել է Դեբեդ գետ թափվող նյութերի մասին։ Գրառմամբ մասնավորապես ասվում է․ «Հենց հիմա ահազանգ ստացանք, այն մասին, որ հենց այս պահին Ախթալա համայնքի Արամյյանցի դղյակին կից, պայթուցիկների ձորի պոչամբարից և նրան հարակից թափոնակույտերից, սելաֆաջրերը խառնվելով թափոնների հետ հոսում և խառնվում են Դեբեդ գետին, բայց մինչև Դեբեդ գետ հասնելը, նրանք պարտադիր անցնում են տնամերձ հողամասերով և այդ թափոնների մի մասը մնալու է այդ տնամերձներում։ Տնամերձների տերերի գյուղատնտեսական մշակումները, ծառեռը, բոստանա-բանջարային կուլտուրաները շարունակաբար այս աղտոտման տակ են։ Մնացյալ մասը Դեբեդ գետի ջրերին կխառնվի ու կշարունակի իր աղտոտման առաքելությունը։

Ըստ այդմ, Ախթալա համայքնում մարդկանց և երեխաների օրգանիզմում տարատեսակ ծանր մետաղները շարունակաբար աճելու են, վտանգելով նրանց կյանքը։

Ու որևե մեկը այս վիճակի համար ոչ պատասխանատվություն է կրում ոչ էլ լուծում է այս խնդիրը, որը բարձրաձայնում ենք տարիներ շարունակ։ Քաղաքացիներն էլ անպաշտպան են այս իրավիճակում, ոչ օրենսդրություն կա իրենց պաշտպանող ոչ էլ մարմին։

Քիչ է այն, որ պայթուցիկների ձորի պոչամբարը ռեկուլտիվացված չի, մի հատ էլ պոչամբարից տարիներ առաջ թափոնակույտերը հանել են և կուտակել ճամփեզրին անօրինական կարգով։

Ու այս խնդիրները ունենալով մի հատ էլ նոր հանքեր եք հա ուզում բացել
Ախթալան թափոններից մաքրել է պետք անհապաղ, արդեն մի տարուց ավել ասում ենք, ծայրահեղ է վիճակը ու մենք լսում։

Հիմա ինչպես չասես, SOS Ախթալա»։ 

Ահազանգի առնչությամբ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդմա Լևոն Գալստյանը գրել է․ «Դա նաև այն է, երբ դու Սերժիկի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էիր ու գնում էիր Ախթալայից ուղիղ եթերներ էիր անում հանքերի աղետալի հետևանքների մասին, իսկ երբ Նիկոլի ժամանակ արդեն կառավարող ուժի պատգամավոր ես՝ այդ նույն պատկերները չես տեսնում ու չես գնում ուղիղ եթերներ անելու»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում