Ազատի ջրամբար՝ ամբողջովին թոռերի մեջ (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «03/04/2021 Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ»։ 

Վերջինիս ահազանգին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարությունը․ «Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են բարձրաձայնված բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը։

Նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրներ արձանագրելիս, օպերատիվ արձագանքում են»։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է նաև, որ Արարատի տարածքային բաժնի և Կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում Ազատի ջրամբարից առգրավվել է 80 մետրանոց 6 ձկնորսական ցանց, 30 հատ ձուկ ( ձկները բաց են թողնվել ջրամբար), ջրամբարից դուրս է բերվել նաև մեկ նավակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում