Սևանա լճի մակարդակի փոփոխությունները

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է տվյալներ մարտի 29-ապրիլի 4 ընկած ժամանակահատվածում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի մասին։

Սևանա լճի մակարդակը մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.64մ (04.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19սմ-ով, իսկ 2021թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 12սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.449մլն. մ³, իսկ 2021թվականի հունվարի 1-ից ապրիլի 4-ը ներառյալ՝ 34.614մլն. մ³:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում