Հնարավոր է ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում mարտի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում mարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։
Մարտի 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը, 25-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում