Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ մարտի 15-ին՝ կեսօրից հետո, 16-19-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով: