Նորագույն տեխնոլոգիաները՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ և «ԷյԱր Թրեյլս» ՍՊԸ /AR Trails/ պայմանագիր են ստորագրել, որի շրջանակներում AR Trails բջջային հավելվածի միջոցով կստեղծվի մեդիա բովանդակություն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի քայլարշավային արահետների վերաբերյալ։ Հավելվածը հնարավորություն կտա լրացված իրականության /AR/ տեխնոլոգիայի միջոցով ստանալ մանրամասն տեղեկատվություն և ունենալ նոր փորձառություններ։ Մասնավորապես, ներբեռնելով հավելվածը և արահետի փաթեթը, այցելուները հնարավորություն կունենան աուդիո, վիդեո, 3D և այլ մեդիա ֆորմատով տեղեկատվություն ստանալ տվյալ արահետի կենսաբազմազանության և պատմության մասին։

Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցության իր ծրագրերը Հայաստանի բնության պահպանության և նրա եզակի կենսաբազմազանության ճանաչողության ուղղությամբ, ինչը նաև ներառում է նորագույն տեխնոլոգիաների ներդնումն ու կիրառումը բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում