Ինչ եղանակ է սպասվում հունվար ամսին

Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7°C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է: Այս մասին հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-5°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-5°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -7...-10°C:

Լոռու մարզում՝ 0...-2°C, Տավուշի մարզում՝ +1...+2°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-5°C, լեռնային շրջաններում` -7...-10°C:

Սյունիքի հովտային շրջաններում +2...+3°C, նախալեռնային շրջաններում` -5...-6°C:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում