Սպասվում է մառախուղ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին շրջաններում, 10-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց Ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում