Օդի ջերմաստիճանը կնվազի․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին կնվազի 4-6 աստիճանով: