«Կլիմայի փոփոխության սցենարները Հայաստանի համար»․ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրություն
2020 թվականի հունիս ամսին հրապարակվել է Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրությունը, որի ՄԱԿ ԿՓՇԿ-ի ազգային համակարգողը նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ներկայացնում է հաղորդագրության ուշագրավ դրվագները։
Կլիմայի փոփոխության սցենարները Հայաստանի համար գլխում ներկայացվում է․
Ի լրումն ԱՀ-3-ի մեջ կիրառված CCSM4 գլոբալ կլիմայական մոդելի արդյունքների վերանայման և անորոշությունների գնահատման, ԱՀ-4-ի պատրաստման շրջանակներում կլիմայի փոփոխությունը գնահատվել է նաև METRAS բարձր լուծաչափի (12x12 կմ) տարածաշրջանային կլիմայական մոդելի կիրառմամբ։ Մոդելի հիմքում ընկած են ACCES, CNRM, MPIM, GFDL գլոբալ մոդելների արդյունքները: METRAS տարածաշրջանային մոդելը հնարավորություն է տալիս դինամիկ մեթոդով տեղայնացնել նշված գլոբալ մոդելների արդյունքները Հայաստանի տարածքի համար` նվազեցնելով կոպիտ մոդելի լուծաչափով պայմանավորված սխալները՝ հաշվի առնելով Հայաստանի բարդ լեռնային ռելիեֆի պայմանները: Նշված բարձր լուծաչափի մոդելի կիրառմամբ տրվել են Հայաստանում կանխատեսվող օդի միջին ջերմաստիճանների և մթնոլորտային տեղումների քանակի գնահատականները՝ ըստ բարձրության տարբեր գոտիների` հիմք ընդունելով վատատեսական RCP8.5 սցենարը։ Նկար 5-6ա-ում և 5-7ա-ում ներկայացված է օդի ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների քանակի տարեկան բաշխվածությունը Հայաստանում 1961- 1990թթ. ժամանակահատվածում` ըստ METRAS մոդելի: Նկար 5-6ա-ից երևում է, որ, ընդհանուր առմամբ, METRAS մոդելը
հաջողությամբ է վերարտադրում օդի միջին տարեկան ջերմաստիճանների բաշխման տարածական օրինաչափությունները Հայաստանում: Մասնավորապես, ցածր տարեկան ջերմաստիճանները համապատասխանում են լեռնային շրջանների (-20C և ավելի ցածր), իսկ բարձր տարեկան ջերմաստիճանները` համեմատաբար ցածրադիր հովտային շրջանների ջերմաստիճաններին (100 C և ավելի բարձր): Մյուս կողմից, խոնավ լեռնային
շրջաններում տեղումների տարեկան քանակը հիմնականում գերազանցում է 700- 800 մմ, ըստ մոդելային տվյալների, իսկ հովտային չորային շրջաններում տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ (Նկար 5-7ա):
Նկար 5-6բ-ում ներկայացված է օդի միջին տարեկան ջերմաստիճանի տարածական բաշխման փոփոխությունը Հայաստանում 2071-2100թթ. ժամանակահատվածի համար: Ինչպես երևում է ջերմաստիճանի բաշխման քարտեզներից` բարձր ջերմաստիճաններին համապատասխանող գունային երանգները 21-րդ դարի վերջին զգալիորեն ընդարձակվում և սրվում են, իսկ ցածր ջերմաստիճաններով բնութագրվող ցուրտ գոտիները՝ կրճատվում: Եթե Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովիտներում միջին տարեկան ջերմաստիճանը 1961-1990թթ. ժամանակահատվածի համար կազմում է
10-140C, ապա 2071-2100թթ. ժամանակահատվածում այն հասնում է մինչև 16-180 C
(Նկար 5-6 ա, բ): Ամռան սեզոնին միջին ջերմաստիճանը նշված շրջաններում կարող է հասնել մինչև 270 C (Աղյուսակ 5-3գ):
Պետք է նշել, որ այդ շրջանները հանդիսանում են Հայաստանի հիմնական գյուղատնտեսական գոտիները, որոնք ունեն բարձր խոցելիություն կլիմայի փոփոխության նկատմամբ: Սպասվող ջերմաստիճանի աճն այդ շրջաններում կհանգեցնի չորային պայմանների և ջրային ռեսուրսների սակավության հետ կապված խնդիրների էլ ավելի սրմանը, որը բացասաբար կազդի գյուղատնտեսության վրա:
Նկար 5-7ա-ում ներկայացված է մթնոլորտային տեղումների քանակի միջին տարեկան բաշխվածությունը Հայաստանում 1961-1990թթ․ և 2071- 2100թթ. ժամանակահատվածներում` ըստ METRAS մոդելի, RCP8.5 սցենարի: Մթնոլորտային տեղումների քարտեզների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 21-րդ դարի վերջում Հայաստանում սպասվում է տեղումների քանակի որոշակի նվազում՝ մոտ 8.3%-ով բազիսային ժամանակահատվածի արժեքների նկատմամբ (Աղյուսակ 5-2): Այնուամենայնիվ, Ա Բ METRAS մոդելը չի արտահայտում զգալի նվազում տարեկան տեղումների քանակի համար: Հաշվի առնելով նաև Երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման շրջանակներում ուսումնասիրված գլոբալ CCSM4 մոդելում առկա զգալի անորոշությունները կապված տեղումների քանակի գնահատականների արդյունքների հետ՝ տեղումների քանակի ապագա փոփոխությունների վերաբերյալ եզրահանգումները գնահատվում են խիստ սահմանափակ և առաջարկվում դիտարկել վերապահումներով:
Աղյուսակ 5-3-ում ներկայացված է օդի միջին ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների քանակի կանխատեսվող սեզոնային գնահատականները Հայաստանի համար, ըստ բարձրության տարբեր գոտիների՝ համաձայն METRAS մոդելի և վատատեսական RCP8.5 սցենարի։
Ինչպես երևում է Աղյուսակ 5-3-ից, ամռանը ցածրադիր գոտիներում (մինչև 1000 մ) օդի միջին ջերմաստիճանը կարող է հասնել 270C և ավելի, իսկ դրան զուգահեռ նշված գոտիներում սպասվում է տեղումների նվազում մոտ 12%-ով։ Հարկ է նշել, որ գլոբալ առումով տեղումների փոփոխության գնահատականներում առկա են զգալի անորոշություններ՝ պայմանավորված մթնոլորտային տեղումների մեծ փոփոխականությամբ և դրանց վրա ազդող բազմաթիվ գործոններով: Տեղումների փոփոխության գնահատման անորոշությունների խնդիրը վեր է հանվել նաև ԿՓՓՄԽ 5-րդ զեկույցում (IPCC, 2013)։
Հաշվի առնելով Հայաստանի լեռնային ռելիեֆը և բարձրությունների տատանման մեծ լայնույթը՝ ջերմաստիճանի և տեղումների փոփոխության գնահատումն ըստ բարձրության գոտիների մեծ կիրառական նշանակություն կարող է ունենալ տնտեսության տարբեր ճյուղերի հետագա կազմակերպման, զարգացման հեռանկարների և հարմարվողականության միջոցառումների մշակման համար:
Շարունակությունը՝ հաջորդ հրապարակմամբ։