Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հունիսի 2-3-ին, 6-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 4-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վ: Հունիսի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ին կբարձրանա 2-3 աստիճանով: