Աղբը գետը լցնողը կարող է և երիտասարդ կին լինել․․․ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Աղբը գետը լցնողը կարող է և երիտասարդ կին լինել։

Հայաստանը մեր հայրենիքն է, այսօր եռատոն է, շատ մարդիկ կուրծք են ծեծելու, թե ինչքան են սիրում Հայաստանը, բայց այդ մարդկանցից ոմանք այդ ամենից առաջ կգնան ու աղբը կլցնեն գետը, այնինչ աղբամանը 10 մետրի վրա է։

Մինչ այս, քանի որ երբեք չէի տեսել աղբը գետը լցնող մարդու, պատկերացնում էի, որ դա միջին տարիքի անթրաշ տղամարդ է։ Պարզվում է, որ աղբը գետը լցնողը կարող է և երիտասարդ կին լինել։

619 AP 61 մեքենայի վարորդ և ուղևոր՝ ամոթ ձեզ»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում