Let’s do it! Armenia-ն կոչ է անում պետական համապատասխան մարմիններին միանալ նախաձեռնությանը

Հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին  «Ելակետ»  մամուլի ակումբում (Խանջյան 13 ա, Երգի պետական թատրոն, 5-րդ հարկ)   «Let’s do it!  Armenia» շարժման ղեկավար «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը և Հայաստանի ամերկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը կանդրադառնան  հուլիսի 20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում  կայանալիք «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) կոնֆերանսին,  որի նպատակն է պետական, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացնել «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը և նպատակները, ինչպես նաև դիմել համագործակցության համար՝ նախաձեռնությանը միանալու և աջակցելու ակնկալիքով: Հրավիրված են ավելի քան 200 կազմակերպության ներկայացուցիչներ: Նպատակն է բիզնես սեկտորը, միջազգային կազմակերպություններին և այլ հետաքրքրված կազմակերպություններին ուղակիորեն ներգրավել սեպտեմբերի 15-ին կայանալիք Համահայաստանյան մաքրման աշխատանքներին: 

 «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը ներկայացնելու է նաև  իր դիմումը` ուղված ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին` շարժմանը աջակցելու և պետական սեկտորին այս լայնածավալ ակցիան ներգրավվելու նպատակով: Աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Ֆինլանդիայում, Լատվիայում, Էստոնիայում, Սլովենիայում, Պորտուգալիայում և այլն նախաձեռնությանը սատարում է և բնապահպանական միջոցառումները իրականացվում են երկրի նախագահի բարձր հովանու ներքո և կառավարության աջակցությամբ:

 “Let's Do It! World” համաշխարհային էկոլոգիական շարժումը  մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը նախատեսում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ /մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն/ աշխարհի ավելի քան 100 երկրում (www.letsdoitworld.org): “Let's do It! World” համաշխարհային շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից:

“Let's Do It! World” համաշխարհային էկոլոգիական շարժման մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ ավելի քան 40 հասարակական, բնապահպանական, պետական և այլ կազմակերպությունների ջանքերով ձևավորվել է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը։ Շարժումը նպատակ ունի միավորել բոլորիս ուժերը՝ Հայաստանի բնության գրկում և պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում կուտակված աղբը մեկ օրվա ընթացքում ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼՈՎ մաքրելու գաղափարի շուրջ: Այսպիսով ս/թ սեպտեմբերի 15-ին շարժումը նախատեսում է իրականացնել «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ» համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը:

econews.am    

 
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում