Ինչպես թուլացնել ճնշումն անտառային էկոհամակարգերի վրա

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ՄԱԶԾ-ԳԷՀ) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության օժանդակությամբ և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի տեխնիկական աջակցությամբ Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնի համայնքներում շրջակա անտառային էկոհամակարգերի վրա ճնշումը թուլացնելու նպատակով ներդրվել են էներգաարդյունավետ լուծումներ։

Գազաֆիկացում չունեցող Ձորագյուղ համայնքի նախակրթարանի և դպրոցի վառելափայտով ջեռուցման համակարգերը փոխարինվել են արևային մարտկոցներով և արևային ջրատաքացուցիչներով։

Ծրագրի շրջանակներում մշակված և փորձարկված էներգաարդյունավետ վառարանները ներդրվել են Վահագնի համայնքում։ Դրանք 25-30 տոկոսով կրճատում են վառելափայտի օգտագործումը։ Այս վառարանների օգտագործման շնորհիվ Նոյեմբերյանի տարածաշրջանում 2018-2019 թթ. ջեռուցման սեզոնին 240 տնային տնտեսություններ խնայել են շուրջ 500մ3 վառելափայտ։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում