Ջրային կոմիտեի նոր նախագահ է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս.թ. փետրվարի 6-ի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Կարեն Սարգսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ս.թ. հունվարի 10-ի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը 2019թ.-ի մարտից զբաղեցնող Վարդան Մելքոնյանն ազատվել էր պաշտոնից: