Աղետալի վիճակ ստեղծող ՀԷԿ-աշինության կասեցման ուղղությամբ պայքարի առաջին փուլն ավարտվել է

Հունվարի 20-ից Արցախում ՀԷԿ-աշինության դեմ պայքարող և հացադուլի մեջ գտնվող Ալեքսանդր Քանքանեանը գրառում է կատարել. «Ուրախ եմ տեղեկացնելու բոլորիդ, որ Քարվաճառում՝ տարածքի կայուն համապարփակ վերաբնակեցումն ու զարգացումը խաթարող եւ բնապահպանական աղետալի վիճակ ստեղծող փոքր ՀԷԿ֊աշինութեան կասեցման ուղղութեամբ պայքարի առաջին փուլն աւարտուել է։ Ստեղծուել է ներկայացուցչական յանձնաժողով, որը պէտք է քննի գործող ՓՀԷԿ֊երի նախագծման եւ շահագործման համապատասխանութիւնն աւրէնսդրութեանը եւ բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառոյց ՓՀԷԿ֊երը ենթակայ են ուսումնասիրության՝ դրանց թոյլտուութեան բնապահպանական պահանջներին եւ աւրէնսդրութեանը համապատասխանութեան տեսանկիւնից։

Վերոնշեալն ինձ թոյլ է տալիս կայացնել ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ որոշումը եւ լինել իր իրաւունքների համար քաղաքացիական կամք դրսեւորած հայրենակիցներիս կողքին։

Նորակազմ յանձնոժողովին մաղթում եմ յաջողութիւն, կամք եւ վճռականութիւն՝ ազգի եւ սեպհական խղճի առջեւ պատշաճ եւ պատասխանատու կերպով աշխատանքները ծաւալելու եւ անհարկի միջամտութիւններից զերծ մնալու համար։ Բոլորս ապաւինում ենք ձեր խոհեմութեանն ու բարեխղճութեանը եւ աչալրջաւրէն հետեւելու ենք, որ յանձնաժողովը չշեղուի իր մասնագիտական պարտաւորութիւնների շրջանակից։

Միաժամանակ, վերահաստատում եմ, որ Քարվաճառի բնակչութեան պաշտպանած, իմ ձեւակերպած եւ Հայաստանի ազգային անվտանգութեան հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մէջ են եւ չեն փոխուելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցուելու, իսկ կառուցման փուլում գտնուողներն ապամոնտաժուելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ․ դեկտեմբերի 1֊ի դրութեամբ գործող ՓՀԷԿ֊երը ենթարկուելու են խստագոյն վերահսկողութեան եւ առկայ աւրէնսդրական պահանջների։

Իմ յորդոր եմ յղում Քաշաթաղի եւ ողջ Արցախի բնակչութեանը՝ քարվաճառցիների պէս դրսեւորել քաղաքացիական կամք եւ հասունութիւն, որպէսզի այլուր եւս համարփակաբար քննուեն ՓՀԷԿ֊աշինոթեան յարուցած ծանր խնդիրները եւ դրանց լուծման արդիւնաւէտ ուղիները։

Այսուհետեւ՝ Հայաստանի Հանրապետութեան անքակտելի բաղկացուցիչ մաս կազմող Արցախի եներգահամակարգը պէտք է զարգացուի պատասխանատու եւ համալիր ռազմավարութեան հիման վրայ, որը կը բացառի լեռնային գաւտիների վերածումը հումքային կցորդի, այլ ներդաշնակաբար կը նպաստի այդ տարածքների լիակատար բնակեցմանը եւ կայուն վերընթաց տնտեսական զարգացմանը։

Ամենախորին երախտագիտութիւն եմ յայտնում պայքարի այս առաջին փուլում քարվաճառցիներիս աջակցած եւ մեզ միացած բոլոր հայրենակիցներիս, յատկապէս, ինձ զաւրավիգ եղած հացադուլաւոր Մհեր Պաւղոսեանին, որին նոյնպէս յորդորում եմ հացադուլից դուրս գալ եւ նախանձախնդրաւրէն լծուել այս եւ այլ խնդիրների լուծմանը։

Վերստին՝ խոնարհումս եւ յարգանքս իւրաքանչիւրիդ՝ իմ յարգելի եւ շատ սիրելի հայրենակիցներ»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում