900.000 եվրո դրամաշնորհ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համար

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։

Նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ջեֆ Ջիակոմինին քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։ Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։

Նախարար Գրիգորյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի կառավարությունն էականորեն ավելացրել է անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորումը, իսկ հաջորդիվ խոշորածավալ ծրագրեր են նախատեսվում անտառվերականգնման ոլորտում։

Ջեֆ Ջիակոմինին տեղեկացրել է նաև, որ Կովկասի բնության հիմնադրամը 2020 թվականին Հայաստանին կտրամադրի շուրջ 900.000 եվրո դրամաշնորհ։ Գումարը հիմնականում կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորմանը։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում