Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր

Հայաստանում կիրականացվի հողերի դեգրադացման չեզոքության դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակում են Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։

Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են միջոցառումների մշակման ժամանակ առաջնային դիտարկել Հայաստանի աշխարհագրական առնձնահատկություններն ու հարուստ կենսաբազմազանությունը, ինչպես նաև ներկայացրել են ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման իրենց նկատառումները։ Ծրագիրը մշակող թիմը պատրաստակամություն է հայտնել հնչած առաջարկների հիման վրա կարճ ժամկետում վերջնական տեսքի բերել ծրագրային հայտը և այն ներկայացնել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում