«Արևիկ» ազգային պարկում խոշոր հրդեհը շարունակվում է․ տեսանյութ դեպքի վայրից

«Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. հայտարարվել է Մեղրիի ՀՓՋ-ի անձնակազմի հավաք:

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է բուսածածկ տարածք և եղևնուտ, տեղանքը խիստ կտրտված է և դժվարանցանելի, առկա է հրդեհի տարածման վտանգ: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են երկու մեկական մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ փրկարար), հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (4 փրկարար) և ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան (3 փրկարար):

Ժամը 21:00-ին ԱԻ նախարարի մոտ կայացած օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակով պայմանավորված ռիսկերը, արձագանքման և հետևանքների վերացման առանձնահատկությունները:

Օգոստոսի 12-ին, ժամը 08:10-ին ծավալվել է օպերատիվ շտաբ: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել է հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար: Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 ծառայող, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25 (8 միավոր տեխնիկա), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15, «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում