Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է․ Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը նոր տվյալներ է ներկայացնում Սևանա լճի վիճակի մասին։ «Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թ.թ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- տեղեկացնում է նախարարությունը։

Նախարարությունը հրապարակել է նաև լճի արբանյակային լուսանկար՝ գրելով․ «Սևանա լճի մաքրման դրական դինամիկան․ լճի արբանյակային պատկերն այսօրվա /16․07․2018/ դրությամբ»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում