Հայաստանի բնության պահպանվող տարածքներին նոր գումարներ են հատկացվել

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) վերջերս իրականացրեց 2019 թվականի առաջին փոխանցումները (մոտ 330 հազար եվրո) ՀՀ հետևյալ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (111 հազար եվրո), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (92 հազար եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (87 հազար եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (40,000 եվրո):

ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաֆինանսավորումն ուղղվել է պահպանվող տարածքների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը, սարքավորումների ու արտահագուստի ձեռքբերմանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպիսիք են անօդաչու սարքերն ու մոնիթորինգի ժամանակակից համակարգերը, որոնք կբարելավեն պահպանվող տարածքների պահպանությունն ու արդյունավետ կառավարումը: Երկրորդ փոխանցումները նախատեսվում է իրականացնել հուլիս ամսվա ընթացքում՝ մոտավորապես նույն գումարի չափով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում