Կետ շնաձուկ
Կետ շնաձկները բնակվում են տաք ափամերձ և տրոպիկական վայրերում: Այս ձուկանը կարելի է հանդիպել Ատլանտյան օվկիանոսի արևելյան և արևմտյան մասերում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, սակայն հիմնականում նրանց տեսնում են մակերեսի մոտ:
Չնայած կետ շնաձուկը հսկայական է, բայց ջրասուզակները լողում են այս կենդանու հետ աշխարհի օվիանոսների մակերեսներին:
Չնայած իր մեծությանը, շնաձուկը սնվում է փոքր ջրային կենդանինորով: Բայց երբեմն նա ուտում է այնպիսի մեծ ձկներ, ինչպիսին են թյուննոսը և սկումբրիան: Կետ շնաձկները ձվադրում են: Փոքրիկ ձկնիկները մեծանում են ձվերում, որոնք գտնվում են էգ շնաձկան մարմնում այնքան ժամանակ, մինչև ձկնիկները պատրաստ կլինեն դուրս գալ: Կետ շնաձկների ձագերը աշխարհի օվկիանոսների շնաձգների մեջ ամենամեծն են, երբ ծնվում են արդեն 2 ոտնաչափ երկարություն ունեն:
Քարե ձուկ
Քարե ձուկը անկասկած ամենատգեղ ձկներից է: Այն իր անունը ձեռք է բերել իր դեղնավուն, կարմրավում, քարին նմանվող արտաքինի պատճառով: Իր քարե տեսքը պաշտպանում է իրեն գիշատիչներից: Այն հեշտությամբ կարողանում է իրեն քողարկել ծովի հատակում: Գրեթե անհնար է նրանց տեսնել ծովի հատակում, ինչը մեծ դժվարություն է առաջացնում լողորդների համար, քանի որ քարե ձկների վերին հատվածը լայն է, սուր և թույնով պատված, որը կարող է սպանել մարդկանց: Նրանք նաև շատ համբերատար որսորդներ են: Քարե ձկները կարող են մի քանի օր մի տեղում նստել և սպասել իրենց որսին:
Գորտաձուկ
Գորտաձուկը աշխարհում ամենահետաքրքիր ձկներից է: Գորտաձուկ անունը ստացել են գորտի տեսք ունենալու պատճառով: Չնայած այս ձուկը արտասովոր տեսք ունի, նա կաողանում իրեն քողարկել ծովում: Նրանք ունեն թիկնային մեջք, որը օգտագործում են որպես կարթաձող. Երբ փոքր ձկներ են գալիս , որ ճանկեն մեջքը, գորտաձուկը միանգամից ճմլում է իր ուժեղ ծնոտներով:
Եվրոպական ծովահրեշ
Երբ ուտում եք Եվրոպական ծովահրեշ, հաշվի առեք այն հանգամանքը, որ կարելի է ուտել միայն մկանային պոչը և լյարդը: Այս ձկան պոչի միսը աշխարհի շատ վայրերում դելեկատես է համարվում:
Այս ձկների մասին շատ թյուր կարծիքներ կան: Դրանցից մեկն այն է, որ շատերը կարծում են, որ եվրոպական ծովավիշապը կապ ունի շնաձկան հետ, սակայն դա այդպես չէ:
Scienceray.com
For English Version Click
Here