Էս փնթի գործելավոճով ըներությանը կարո՞ղ ա աուդիտ անեք...

«Հաշվեք սա ձեր աչքերի մեջ նայելով եմ ասում....ի դեպ, հանգիստ կարող եք չտեսնելու տալ, բայց դրանից խնդիրը ձեզ չի շրջանցելու....

Կառավարությունում աշխատող բոլոր ծանոթներիս, ընկերներիս է վերաբերում:
Հարգելիներս, մի օր կզարթնեք ու կտեսնեք, որ արդեն իշխանության մեջ չեք ու հետ կնայեք ու մի քիչ էլ ձեր շուրջ հավանաբար ու միգուցե կհասկանաք, որ ժողովրդի կյանքը լավացնելու համար արժեք չեք ավելացրել:

Հետո, գրասենյակային անիմաստ վազվզոցից հեռու ավել ժամանակ կունենաք ու որ մտորեք մի քիչ ավել, կարող է հասկանաք, որ շատ լավ հնարավորություն ունեիք ձեր համաքաղաքացու, ձեր ընտանիքի ու ձեր երեխայի ապագան ու կյանքը ավելի քիչ վտանգավոր դարձնելու համար, բայց չարեցիք:

Իսկ սրանից խուսափելու համար տեղից շարժվել է պետք...

Ավելի կոնկրետ, էս ընկերությունով կարո՞ղ ա վերջը սկսեք զբաղվել, էլ ինչ փաստեր ա ձեզ պետք, որ հասկանաք` սրանց ասածները, հավաստումները իրականությանը չեն առնչվում...քանի ասենք աուդիտ արեք միայն ազդեցության փորձաքննությունը քիչ ա...»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը: 

Վերջինս մանրամասնում է. «Սա դատարանին ուղղված գրությունն է, որտեղ այս ընկերությունը հայտարարված 500,000 վնասի փոխարեն ներկայացնում է առնվազն հինգ անգամ փոքր թվի «հաշվարկ» ու հետն էլ գրում հետևյալը.

«....Ֆինանսական կորուստները ընդհանուր առմամբ հանգում են առնվազն հետևյալին...

Ըստ անհրաժեշտության ընկերությունը կարող է տրամադրել նշված հաշվարկների հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեները որը, սակայն կպահանջի որոշակի ժամանակահատված»:

Հիմա, նույն հարցը երկրորդ անգամ....

էս փնթի գործելավոճով ըներությանը կարո՞ղ ա աուդիտ անեք (դյու դիլիջնս)...թե` անձնատուր ենք եղել...

բարի գրասենյակային ժամանց բոլորիդ»: 

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները փակ պահող երիտասարդների՝ պահանջելով դրամական փոխհատուցում, որը մի քանի անգամ ավելի փոքր թիվ է, քան հուլիս ամսին Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչների կողմից հայտարարված ընկերության օրեկան կորստի գումարը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում