ԲՆ ներկայացուցիչն Ամուլսարի ծրագրում խախտումներ է հայտնաբերել. աշխատանքային խմբի եզրակացություն /Հասմիկ Սարոյան/

Ինչպես հայտնել ենք, օրերս ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը:

Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:

Ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության մթնոլորտ արտանետումների և օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների բաժնի պետ Հասմիկ Սարոյանի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի մթնոլորտ արտանետումների մասին մասնագիտական եզրակացությունը: 

Հասմիկ Սարոյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

 

Առաձնացնենք մի քանի հատված Հասմիկ Սարոյանի եզրակացությունից. ««Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը (նախկինում «Գեոթիմ» ՓԲԸ) բնապահպանության նախարարության կողմից 2011 թվականի հուլիսի 25-ին ստացել է թիվ 114 մթնոլորտ արտանետումների սահմանային թույլատրելի չափաքանակներ/արտանետման թույլտվությունը երկրաբանահետախուզական աշխատանքների համար 5 տարի ժամկետով հետևյալ նյութերի համար.

2016 թվականի հուլիսի 25-ին վերջացել է թույլտվության գործողության ժամկետը, որից հետո առ այսօր ընկերությունը նոր թույլտվություն մթնոլորտ արտանետումների մասով չի ստացել: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 80-րդ հոդվածի. 

Մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը, առանց լիազորված մարմնի թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հասմիկ Սարոյանը մանրասնորեն ներկայացնում է ընկերության կողմից կատարված և չկատարված գործողությունները՝ գրելով. «Ընկերության կողմից ներկայացված վարչական վիճակագրական հաշվետվությունների և մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար պետակա բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ վճարված գումարները չեն համապատասխանում ներկայացված փաստացի արտանետումներին, իսկ որպես փաստացի ներկայացված արտանետումները չեն արտացոլում իրական պատկերը, այսինքն առնվազն 2017 թվականին ընկերությունը սկսել է լայնածավալ շինարարական աշխատանքները՝ ինչի մասին վկայում է ընկերության կողմից ներկայացված դիզելային վառելիքի ծավալը (634774 լ), ինչի արդյունքում օդային ավազան արտանետվել է մեծ քանակությամբ փոշի, սակայն այդ փոշու ծավալը չի ներկայացված վիճակագրական հաշվետվության մեջ և համապատասխան բնապահպանական հարկերը չի վճարված (2018 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներում ընկերության կողմից մթնոլորտ արտանետումների համար վճարվել է համապատասխանաբար 6413 և 76912 ՀՀ դրամ):
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 80-րդ հոդվածի. 

Մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը, առանց լիազորված մարմնի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում անցկացնել փաստաթղթային, հարկային և ֆինանսական ամբողջական աուդիտ»:

Հասմիկ Սարոյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական գծով փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանի մասնագիտական եզրակացությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում «Ամուլսար ծրագրի» գործունեության երկրաբանական, բնապահպանական ռիսկերի վերլուծության շրջանակներում կարող եք կարդալ հղումով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում