«Ցանկացած անձ պետք է անցնի շրջակա միջավայրի բազմաբովանդակ ընթացքով». WWF-Հայաստանը նշում է 15-ամյակը (տեսանյութ)

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակն օրերս նշել է գործունեության 15-ամյակը: 

Միջոցառմանը ներկա են գտնվել Բնապահպանության փոխնախարարներ Այսեր Ղազարյանը, Գնել Սանոսյանը, WWF միջազգային գրասենյակի զարգացման գծով գործադիր տնօրեն Ժան Պոլ Պադդակը, բազմաթիվ այլ հյուրեր: Ներկա էր նաև Բնապահպանության նախկին նախարար, Տնտեսական զարգացման և ներդրումների այժմյան նախարար Արծվիկ Մինասյանը, ով նաև WWF հայաստանյան գրասենյակին պարգևատրեց նախարարության փոքր հուշամեդալով: Արծվիկ Մինասյանն իր խոսքում ընդգծեց. «Ցանկացած հարց հնարավոր է երկխոսելու միջոցով լուծել, բայց ցանկացած անձ պետք է առնվազն գոնե մեկ անգամ անցնի շրջակա միջավայրի այս բազմաբովանդակ ու խորքային ընթացքով: Ես անցել եմ և այդ համոզումը ձևավորվել է իմ մեջ»:

Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանն էլ իր խոսքում կարևորեց աշխատանքների միասնականությունը: «Միասին մենք կարող ենք ամեն ինչ անել»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:  

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում