Մրցույթի հրավեր` բոլոր բնասերներին, բնապահպաններին և ոչ միայն

ՄԱԶԾ-ԳԷՀ և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ «Գլոբալ
բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և
իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում իրականացվող «Կանաչ նախաձեռնություններ» իրազեկման արշավը հանդես է եկել երկու մրցույթի հրավերով: 

Բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողները, դիզայներները, ինչպես նաև բնապահպանությամբ հետաքրքրված ու մտահոգ մարդիկ կարող են մասնակցել «Կանաչ նախաձեռնությունների» կողմից հայտարարված «Բնապահպանական հոդվածների և տեսանյութերի» և «Բնապահպանական պաստառների» մրցույթներին: 

Մրցույթներինին կարող են մասնակցել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Առավելությունը կտրվի այն աշխատանքներին, որոնք անդրադառնում են կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության, կամ հողերի դեգրադացիայի խնդիրներին և ունենան կրթական կամ հանրային իրազեկման բնույթ: Հաղթող նյութերն ընտրելու է բնապահպաններից, փորձագետներից և անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով՝ ըստ որակի, ուղերձի կարևորության և ազդեցիկության: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում