Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

