Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մեկնել է Գերմանիա

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի օրակարգում նախատեսված է Արամ Հարությունյանի հանդիպումը Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալտմայերին:

Փետրվարի 26-ին Բեռլինում  ՀՀ բնապահպանության  նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության  միջև կստորագրվի համագործակցության հռչակագիր:

Այցի շրջանակում նախատեսված է այցելություն աղտոտման համալիր կանխարգելման և հսկման ենթակա կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների և արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, երկու երկրներին վերաբերող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման և բնապահպանության  ոլորտի մասնագետների փորձի փոխանակման  խնդիրներ. մասնավորապես՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հետ, Համագործակցություն InWENT կազմակերպության հետ, Կովկասի տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանության գերմանական նախաձեռնության շրջանակներում իրականացված  բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման («Արփի լիճ» ազգային պարկ)  վերաբերյալ:

Գերմանիա կատարած այցի ընթացքում նախարարին ուղեկցում է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում