Ազատ գետն աղբից ազատվելու կարիք ունի

      Թեև բնակիչները բողոքում են, որ գետը շատ է  աղտոտված, սակայն հիմնա-կան աղտոտողները հենց իրենք են: Աղբատար մեքենաների ծառայություններից օգտվելու փոխարեն` նախընտրում են ավելի կարճ ճանապարհ` գետի միջոցով ազատվել ձեռքի տակ  եղած անպետք իրերից: Մարդիկ կարծում  են,  թե գետը  կքշի, կտանի ամեն ինչ, սակայն սխալվում են:

         Անգամ “Econews”-ի ֆոտոխցիկն էր  նկարելիս  ցավ  ապրում` ֆիքսելով  պլաստմասսե շշերի կուտակումները, պոլիէթիլենային տոպրակները և  այլն:  Ճանապարհին հանդիպած երեխաները մեզ հայտնեցին իրենց դժգոհությունը, թե ամռանը չեն կարողանում  լողալ գետում. “Ո՞նց լողանք, կեղտոտ է": Գետում  դեռ կան  կողակ և բեղլու ձկնատեսակներ:

           Արարատի մարզը  Հայկական լեռնաշխարհի անբաժան մասն է:   Մարզը մասնատված է Ազատ, Վեդի և Արածո գետերով: Բնության ստեղծած գեղատեսիլ անկյուններից է Ազատ գետը, որի հմայքը խամրում է աղտոտվածության պատճառով: Այն անցնում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ազատավան գյուղով: Մարզի տարածքում է գտնվում նաև հանրապետության ոռոգման համակարգի կարևոր կառույցներից մեկը` Ազատի ջրամբարը` յոթանասուն միլիոն խորանարդ մետր ծավալով:

 [nggallery id=15]

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի  Տեքստը` Մարիաննա Հակոբյանի 

 
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում