Անապատացում:
Ավստրալիային սպառնացող բոլոր բնապահպանական խնդիրներից ամենակարևորը այս ազգի դարավոր անտառների կորունստն է: Միևնույն ժամանակ անտառահատումն այն խնդիրներից է, որի վրա Ավստրալիայի բնակիչները կարող են ազդել` ստիպելով կառավարությանը համապատասխան քայլել ձեռնարկել, որպեսզի կանգնեցնեն Ավստրալիայի բնական ռեսուրսների ոչնչացումը:
Ածուխի էներգիա:
Ավստրալիայում ածխի արդյունահանումը շարունակում է մնալ բնապահպանական ամենավիճաբանական հարցերից մեկը: Մինչ շատ բնապահպաններ ցույց են տալիս, որ ածխի այրումը բերում է գլոբալ տաքացման, դժվար է անտեսել այն փաստը, որ ածխի էներգիան այժմ կազմում է Ավստրալիայի էներգիայի ենթակառուցվածքի հիմնական մասը: Այնուամենայնիվ, Ալիանցի դաշնակիցները ցույց են տալիս, որ ժամանակակից էներգիայի տեխնոլոգիաները հասել են այնպիսի մակարդակի, որ Ավստրալիան կարող է անցնել ածուխի էներգիայից բնապահպանական էներգիայի աղբյուրի:
Օդի որակը:
Ինչպես ժամանակակից շատ երկրներում, Ավստրալիայում ևս, օդի որակի հետ կապցած լուրջ խնդիրներ են առաջացել: Քաղաքային բնակավայրերում օդի որակի վրա շատ գործոններ են ազդում, որի մեջ մտնում են ավտոմոբիլային արտանետումները, արդյունաբերական թափոնները և հերբիցիդների և թունաքիմիկատների առկայությունը:
Կլիմայի փոփոխությունը:
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ մեր մոլորակը շատ ավելի մեծ արագությամբ է տաքանում, քան գիտնականները կանխատեսել էին, և ջրի մակարդակի բարձրացումը կարող է կործանարար լինել Ավստրալիայի համար, եթե գլոբալ տաքացումը շարունակվի:
Ջրի անվտանգություն:
Անտարկտիկայից հետո Ավստրալիայի մայրցամաքը երկրորդն է ջրի սակավության հարցում, ոռոգման և ջրի պահպանման այլ խնդիրները տանջում է Ավստրալիան հենց այն ժամանակից, երբ այն հայտնագործվել է: Քաղաքագետները, բնապահպանները և ֆարմերները արդեն տասնյակ տարիներ է, որ խեշավորում են ջրի անվտանգության հարցը: Ժամանակն է, որ ավստրալիացիները հասկանան, որ ոռոգման ընդլայնումը ուղղակի կենսունակ տարբերակ է Ավստրալիայի համար:
EzineArticles.com
For English Version Click
Here